Ինչպես է տեղի ունեցել ավտոբուսի վթարը. ՆԳՆ-ն մասնրամասներ է հայտնում. լուսանկարներ
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՆԳՆ-ն փրկարար ծառայությունը հաղորդել է դպրոցական ավտոբուսի վթարի մասին նոր մանրամասներ: Մասնավորապես նշվում է, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին Օխտար գյուղի իջնակարգ դպրոցի աշակերտներին և անձնակազմին տեղափոխող «PAZ» մակնիշի ավտոբուսը (վարորդ Լ. Գ., ծնված 1948 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի հատվածից և կրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել Աճանան գետը:
Կապանի ԲԿ են հոսպիտալացվել թվով 24 տուժած (դպրոցի 9 աշխատակից և 15 աշակերտ): Հիվանդանոցում արձանագրվել է ուսուցիչ Թ․ Դ․-ի (ծնված 1970 թ․) մահը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոբուսը և փակել գազի բալոնի փականը:
Ավելի վաղ տեղեկացրինք, որ Սյունիքում 5 մետր բարձրությունից ընկել է դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը և կան բազմաթիվ տուժածներ։
Լուսանկարներն՝ այստեղ