Ադրբեջանը նորից սպառնացել է Հայաստանին
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
«Հակառակ խոստումներին եւ պարտավորություններին, որոնք տվել է վարչապետ Ն.Փաշինյանը միջազգային տարբեր հարթակներում, նրա իրականացրած հակաադրբեջանական քարոզչությունը, այդ թվում հռետորաբանությունը, խափանելով խաղաղության համաձայնագրի բանակցությունները եւ միջազգային միջնորդների ջանքերը, լավ ապագա չի խոստանում Հայաստանի համար». ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները 2023թ. մարտի 14-ի մամուլի ասուլիսում։
«Հայաստանի տարածքում իրենց հողերից ադրբեջանցիների բռնի տեղահանման փաստի ժխտումը Հայաստանի վարչապետի կողմից վկայում է այն մասին, որ նա մտադիր է արդարացնել էթնիկ զտումների պարբերական եւ նպատակաուղղված քաղաքականությունը, որը Հայաստանը վարել է տասնամյակներ շարունակ»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։