«Աղջիկ, թե տղուկ»․ բալիկի սպասող Մարիամ Մելիքյանը՝ քնքուշ կերպարում
ՖոտոԹուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանի Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ ֆոտոշարքերով, գայթակղիչ կադրերով, ընտանեկան, ջերմ լուսանկարներով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:
Ավելի վաղ արված հրապարակմամբ դերասանուհին հայտնել էր ընտանիքում սպասվող համարլման մասին։ «Սիրելինե՛րս, ձեզանից շատերն արդեն կռահել էին իմ կարգավիճակը, եւ ես էլ ցանկանում եմ իմ ուրախությունը ձեզ հետ կիսել, ասելով, որ այո՛, դուք ճիշտ էիք, ես կրկին մայրանալու եմ. իմ Միլայից հետո` կյանքս էլի նոր երանգ ստացավ, եւ ես օրեցօր ինձ աշխարհի երջանիկն եմ զգում` կրծքիս տակ կրելով իմ երկրորդ հրաշքին»,- նշել էր նա։