Ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին. Թագուհի Թովմասյան
ՀասարակությունԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա․ ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։
Ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա․ ՀՐԱՏԱՊ գրություններ եմ ուղարկել միջազգային բոլոր գործընկերներիս։
Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:
Հրատապ գրություններով դիմել եմ միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում հարաբերական կայունության լրջագույն սպառնալիքների, Ադրբեջանի տարածքային նկրտումների մասին, որն արտահայտվում է թե Ալիևի ծավալապաշտական հռետորաբանությամբ, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ Արցախը՝ «Ադրբեջան», թե արդեն շուրջ 100 օր Արցախի շրջափակմամբ՝ հումանիտար աղետի ծանրագույն հետևանքներով, և թե Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Արցախի Հանրապետության շփման գծերի ողջ երկայնքով ադրբեջանական զինուժի կուտակած ծանր տեխնիկայով։