Նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին. պատգամավորի ահազանգը
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խորհրդարանում հյուրընկալել եմ Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ջոն Գալագերի պատվիրակությանը։
Դեսպանին շնորհակալություն եմ հայտնել Միացյալ Թագավորության խորհրդարանի ներկայացուցիչների կողմից ադրբեջանական գործողությունները հասցեական քննադատելու, Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտման, ցեղասպանության շարունակականության մասին հիշատակելու համար։
Միաժամանակ ահազանգել եմ, որ նկատելի են ադրբեջանական զինուժի և ծանր տեխնիկայի կուտակումներ Հայաստանի և Արցախի սահմաններին, պատերազմի լրջագույն վտանգ և սպառնալիք կա։ Բացի այդ, Ադրբեջանը, կասկածի տակ դնելով ՄԱԿ-ի հիմնական դատական մարմնի հեղինակությունը, չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը և շարունակում է Բերձորի միջանցքը փակ պահել, որի հետևանքով Արցախում հումանիտար իրավիճակը շարունակում է մնալ օրհասական։
«Իսկապես խաղաղության գինը շատ լավ եմ պատկերացնում։ Այն տարածքները, որտեղ անցկացրել եմ իմ մանկությունը, հիմա օկուպացված են թշնամու կողմից, Արցախի 120000 շրջափակված մեր հայրենակիցները գտնվում են հումանիտար աղետի ծանր պայմաններում։ Ինչքան մենք խոսում ենք խաղաղությունից, այնքան ստանում ենք ագրեսիա Ադրբեջանի կողմից»։
Ավելին՝ այստեղ