Լրահոս
Կարևոր


Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ

Հասարակություն

Մաքսիմ Անուշավանի Հակոբյանի մասին դեռևս ամբողջական խոսք չի ասվել: Այս հրապարակմամբ էլ նման խնդիր չենք դրել մեր առջև:

Մեր նպատակն է երկու կոնկրետ օրինակով ցույց տալ, թե որքան մտահոգ էր նա հայոց ազգային և հոգևոր-մշակութային արժեքների պահպանմամբ:

Իսկապես, ոչ միշտ է պատահում, երբ տնտեսության (այս դեպքում՝ հանքարդյունաբերության) հմուտ կազմակերպչին տեսնում ենք նաև Հայ առաքելական եկեղեցու առջև ծառացած բազում խնդիրների լուծման տիրույթում կամ մեր ազգային մեծագույն արժեքներից մեկի՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի (Մատենադարանի) հնարավորությունների բարելավման առաջնագծում:

Այսօր կարևոր ենք համարում այդ մասին խոսել՝ հիմնվելով վավերագրերի վրա:

Մեր ձեռքի տակ է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքի և Ամենայն հայոց կաթողիկոսի Օրհնության գիրը՝ «Սյունյաց աշխարհ» թերթի 2002 թ. մայիսի 30-ի համարում տպագրված:

Ահա՝ «Համայն հայութեան հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր գնահատանքը, օրհնութիւնն ու ջերմ շնորհաւորանքներն ենք յղում ընկերութեան պատուարժան տնօրենին եւ բարեջան բոլոր աշխատակիցներին՝ ձեռնարկութեան հիմնադրման յոբելեանի երջանիկ առիթով:

Ուրախ ենք, որ կոմբինատը փառաւոր ուղի է անցել՝ կէսդարեայ իր գործունէութեամբ նպաստելով Սիւնեաց աշխարհի շէնացմանն ու զօրացմանը:

Փառք Բարձրեալին, որ արարումի հայրենանուէր ոգով կոմբինատը շարունակում է իր առաքելութիւնը նաեւ վերջին տասնամեակում եւ օրհնեալ ներդրումը բերում նորանկախ մեր երկրի կայացմանն ու տնտեսական առաջընթացին՝ ստեղծելով այնքան անհրաժեշտ շուրջ 2500 աշխատատեղ:

Սիրելիներ,

Մեծապէս գովելի է, որ արդար Ձեր աշխատանքի վաստակը ի սպաս էք դնում եկեղեցական ու ազգային մեր արժեքների պահպանմանը, որով ազնիւ մասնակցութիւն բերեցիք Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը:

Մեր բարձր գնահատանքն ու օրհնութիւնն ենք բերում տնօրէն տիար Մաքսիմ Յակոբեանին, ձեռնարկութեան վարչութեանն ու բոլոր աշխատակիցներին՝ հայրենաշէն ու եկեղեցանուէր նախանձախնդրութեան համար:

Թող Բարին Աստուած երկար ու քաջառողջ կեանք պարգեւի ամենքիդ՝ շնորհելով գործոց մշտանորոգ յաջողություններ հայրենանուէր Ձեր գործունէութեան մէջ՝ ի փառս Աստուծոյ եւ ի բարգաւաճումն Հայրենի մեր երկրի:

Ողջ լերուք ի Տէր, զօրացեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն եւ յաւէտ օրհնեալ ի Մէնջ, ամէն»:

Մաքսիմ Հակոբյանի եկեղեցանվեր գործունեության ուշագրավ օրինակներից է, ինչպես նշված է Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքում,Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանն ունեցած ակտիվ մասնակցությունը:

Ահա, թե ինչ է գրում «Սյունյաց աշխարհ» թերթը 2002 թ. հոկտեմբերի 15-ի համարում (հեղինակ՝ Վահրամ Օրբելյան). «Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հիմնարկեքը կատարվել էր տակավին 1996-ի նոյեմբերի 26-ին՝ երջանկահիշատակ կաթողիկոս Գարեգին առաջինի ձեռամբ: Բայց մարզկենտրոնի հավատի տաճարի պատերը դժվարությամբ էին բարձրանում: Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանն իր պաշտոնավարության առաջին օրերից եկեղեցու շինարարությունն ավարտին հասցնելու վճռականությամբ գործի անցավ: Եկեղեցի ունենալու կապանցիների երազանքն իրականություն դարձավ հատկապես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի ջանադրության շնորհիվ: Երկու այրերի եկեղեցանվեր գործունեությունն աննկատ մնալ չէր կարող: Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը նրանց արժանացրեց Հայ Առաքելական եկեղեցու բարձր պարգևի՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի:

Հոկտեմբերի 3-ին Մայր աթոռում Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին 2-րդը, Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների ներկայությամբ, նրանց հանձնեց շքանշանները:

Շնորհակալական իր խոսքում Մաքսիմ Հակոբյանն ասաց. «Հոգու բերկրությամբ եմ ընդունում Մայր եկեղեցու բարձրագույն պարգևը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը: Սա համարում եմ ինձ և իմ ղեկավարած 50-ամյա կոլեկտիվի բռնած ճանապարհին ուղղված օրհնություն: Հայրապետական շուքով կազմակերպված այս արարողությունը, Ամենայն Հայոց կաթողիկոսի վեհիմաստ խոսքերը, համոզված եմ, կենարար լիցքեր են հաղորդելու և՛ մեզ՝ ներկաներիս, և՛ մեր գործընկերներին, նաև Սյունիքի հավատավոր ժողովրդին: Քիչ հետո տուն ճանապարհվելով՝ մենք չենք բաժանվելու իրարից: Այստեղ թողնելով մեր աղոթքը՝ մեզ հետ տանելու ենք սրբագործ այս տաճարի զորությունը»:

Մաքսիմ Հակոբյանը տարիներ շարունակ սերտ առնչություններ է ունեցել նաև Մատենադարանի հետ...

Այդ մասին հանգամանալից տեղեկություններ ենք ստանում Սոս Դավթյանի հեղինակած «Մաքսիմ Հակոբյան. կյանքի պատմությունը» գնահատելի գրքից (Երևան- 2014):

Ուշագրավ է այդ առիթով ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սեն Արևշատյանի գնահատանքի խոսքը. «Մենք անչափ երախտապարտ ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կոլեկտիվին, նրա գլխավոր տնօրեն պարոն Մաքսիմ Հակոբյանին՝ Մատենադարանի անսակարկ բարերարին, ով տարիներ ի վեր շարունակաբար լուրջ ներդրումներ կատարելով, մեծապես աջակցում է մեզ՝ հոգևոր անգին արժեքների, հնագույն մատյանների, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի ձեռքբերման, դրանց պահպանության կազմակերպման և կորստից փրկելու գործում»:

Մատենադարանի ղեկավարությունը 2011 թ. օգոստոսի 31-ին կազմակերպեց Մաքսիմ Հակոբյանի մեծարման արարողություն: Ըստ էության դա գնահատանք էր՝ տարիների ընթացքում Մատենադարանի զարգացման ծրագրերի իրականացման գործում նրա ունեցած մեծ և անուրանալի ավանդի:

Այդ օրը Մաքսիմ Հակոբյանը պարգևատրվեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով:

Իսկ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը երախտագիտության այսպիսի խոսք հնչեցրեց. «Մատենադարանի կենդանի պատմությունը կերտել են նաև բարեգործները: Յուրաքանչյուր ձեռագրի հիմքում, սերնդեսերունդ շարունակվող նրա կենսագրության մեջ բազմաթիվ համեստ և խոնարհ բարեգործներ կան... Մենք այսօր հրավիրել ենք Մաքսիմ Հակոբյանին՝ մեր երախտագիտության խոսքն ասելու նրան, կոմբինատի ողջ անձնակազմին, նաև անցած ու գալիք սերունդների անունից, քանի որ Մատենադարանը վերակերտում է մեր անցյալն ու սերմանում ապագան»:

Արարողության ժամանակ շնորհակալական խոսք ասաց Մաքսիմ Հակոբյանը. «Մատենադարանի հետ կապվածությունս խորացել է դեռևս ուսանողական տարիներից: Երբ ազատ ժամանակ էի ունենում, ընկերներիս հետ քայլում էի դեպի Մատենադարան: Եվ իմ գիտակցական կյանքում կապվեցի գիտական համալիրի ներքին աշխարհին  և ահա տասը տարի բարեկամություն եմ անում այս եզակի կառույցի հետ: Ես ինձ երջանիկ եմ համարում, որ կարողացել եմ համեստ ներդնում ունենալ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման գործում»:

Մաքսիմ Հակոբյանի կյանքի վերոնշյալ դրվագներին և՛ Մայր աթոռը, և՛ Մատենադարանը վերստին անդրադարձել են նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:

Մատենադարանի խոսքում, թեև ցավակցական է, նորովի է իմաստավորվել Մատենադարանի երկար տարիների բարեկամ ու բարերար Մաքսիմ Հակոբյանի գործունեությունը:

Քաղվածք՝ այդ խոսքից. «Երկար տարիներ վարելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի, ապա տնօրենների խորհրդի նախագահի պատվավոր պաշտոնները՝ Մաքսիմ Հակոբյանը մշտապես կանգնած է եղել Մատենադարանի կողքին՝ սատարելով, օժանդակելով Մատենադարանի առաջնահերթ ծրագրերին՝ ինչպես նոր մասնաշենքի բարեկարգման, այնպես էլ հրատարակչական և ձեռագրական ֆոնդերի համալրման բազմաթիվ աշխատանքներին:

Մաքսիմ Հակոբյանն իր վարքով ու նկարագրով էր մերժում մետաղի կարծրությունը, նա համակ բարություն ու ջերմություն էր: Հատուկ թուլություն ուներ հայերեն գրքի, ձեռագրի, առհասարակ ազգային արժեքների նկատմամբ: Հետամուտ էր հայ ժողովրդի բազմադարյան պատմությունն ու մշակույթը նշանավորող աշխատանքներին, ինչն էլ ապացուցվում է Մատենադարանի հետ համագործակցության ամենատարբեր ոլորտներում: Չի եղել մի դեպք, մի դիմում, որ անպատասխան մնար կամ դրական արձագանք չստանար Մաքսիմ Հակոբյանի կողմից: Նրա անունն ու գործը հավերժ կմնան Մատենադարանի պատմության էջերում»:

Ուշագրավ է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցական գիրը:

Քաղվածք՝ այդ փաստաթղթից. «Բարեհիշատակ Մաքսիմ Հակոբյանն ապրել եւ գործել է բարեպաշտ ոգով՝ իր կյանքում կարեւոր ու առաջնային համարելով աստվածասիրությունն ու եկեղեցասիրությունը, հայրենիքի հանդեպ նվիրումն ու ազգօգուտ գործերի իրականացումը:

Այդ ոգով նա մեծ ներդրում բերեց Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու կառուցմանը, Սյունյաց աշխարհում հավատավոր հայորդիների հոգեւոր-եկեղեցական կյանքի առաջընթացին:

Լուսահոգի Մաքսիմ Հակոբյանը, լինելով «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ, մեծ ավանդ ունի ձեռագրերի ձեռքբերման եւ Մատենադարանի ֆոնդի համալրման կարեւոր առաքելության մեջ:

Մենք միշտ բարձր ենք գնահատել հոգելույս Մաքսիմ Հակոբյանի երկար տարիների նվիրյալ ծառայությունները, ազգօգուտ գովարժան բարեգործությունները՝ նրան շնորհելով Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը»:

Անշուշտ, ազգային արժեքների հանդեպ Մաքսիմ Հակոբյանի դրվատելի վերաբերմունքի օրինակների թվարկումը կարող ենք շարունակել, բայց բավարարվենք ասվածով՝ մեկ անգամ ևս փաստելով, որ աստվածասիրությունն ու եկեղեցասիրությունը, Մատենադարանի հանդեպ հոգածությունն այսօր էլ վեհություն են հաղորդում նրա կերպարին:

Մնում է ավելացնել, որ հայրենիք շենացնող, ազգային արժեքներ պահպանող հայի տեսակը, որի կրողն էր պայծառանուն Մաքսիմ Հակոբյանը, մեզ շատ է պետք հատկապես այսօր՝ հայ ժողովրդի դժվարություններով լեցուն ու ճակատագրական ներկա հանգրվանում: Եվ պատահական չէ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-րդ տարեդարձի առիթով Մաքսիմ Հակոբյանին հիշեցինք հենց այդ տեսանկյունից և վավերագրերի վկայությամբ:

Սամվել Ալեքսանյան

 

 

Լուսանկարները՝ «Սյունյաց երկրի» և Սոս Դավթյանի

«Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի ՍարգսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե ՀովհաննիսյանՎանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում