Արտակարգ իրավիճակ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
«Սուրմալու» առեւտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում առեւտրի կենտրոնի տարածքում: Նրանք բողոքում են, որ տեսչական մարմինը դեռ որոշում չի կայացրել առեւտրի կենտրոնը բացելու վերաբերյալ:
Նրանք հայտարարել են, որ պատրաստվում են փակել Արշակունյաց պողոտան:
Այստեղ մեծ թվով կարմիր բերետավորներ են հավաքված:
Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։
Ավելին՝ այստեղ