Ադրբեջանցիները բարձունք են գրավել․ ՌԴ ՊՆ
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ խաղաղապահ զորախումբը հաստատում է, որ ադրբեջանական զինուժը խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման գիծը և առաջխաղացում ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում ասվում է, որ Ադրբեջանի ԶՈւ 25-րդ ստորաբաժանումը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել է Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու և կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։
Ադրբեջանական կողմին պահանջ է փոխանցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու և ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին։
Բացի այդ, Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում։
Ավելին՝ այստեղ