Երևանում վտանգավոր իրավիճակ է
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում՝ մարտի 16-22-ը և Հայաստանի խոշոր քաղաքներում՝ մարտի 12-17-ը մթնոլորտային օդի որակի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց․
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում՝ մարտի 13-15-ը և 17-ին, Գյումրիում՝ մարտի 12-16-ը, Հրազդանում և Վանաձորում՝ մարտի 12-ին։
Փոշու պարունակությունը Երևանի մթնոլորտային օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ մարտի 19-ին, 21-ին, Նոր Նորքում՝ մարտի 16-ին, 17-ին, 22-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում՝ մարտի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ մարտի 16-19-ը, Արաբկիրում՝ մարտի 19-ին։