Անցել են պարկեշտության բոլոր սահմանները. Լավրով
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ ԱՄՆ-ն արդեն անցել է պարկեշտության բոլոր սահմանները՝ փորձելով հաստատել իր գերիշխանությունը։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայի «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնից ամեն ինչ կարելի է սպասել։
«Նրանք արդեն հատել են պարկեշտության բոլոր սահմանները՝ փորձելով հաստատել իրենց գերիշխանությունը»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ դա վերաբերում է դիվանագիտական, էթիկական և այլ ոլորտներին։
Ավելին՝ այստեղ