Նոր մանրամասներ. Երեկ Տեղ գյուղից մոտ 60 հեկտար տարածք են ադրբեջանցիները զավթել
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Hraparak.am-ը գրում է. Վաղ առավոտից լուրեր ենք ստանում, որ ադրբեջանական զինուժը երեկվանից մի քանի կիլոմետր ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, հասել Տեղ գյուղի մատույցներ՝ իր վերահսկողության տակ վերցնելով հեկտարներով տարածք։ Ադրբեջանցիների առաջխաղացումը ոչ միայն չի կանխվել, այլեւ վերջիններս սկսել են ինժեներական աշխատանքներ իրականացնել, դիրքավորվել նոր զավթած տարածքներում։
Նշենք, որ Արցախի Տեղեկատվական շտաբն էլ առավոտյան հաղորդագեց, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում:
Չնայած ՏՇ-ի հավաստիացումներին, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»), այնուհադերձ, նույն հաղորդագրության մեջ ասվում է, որ այն դեռ գրունտային է, իսկ ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն ավարտվել:
Տեղ խոշորացված համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը համառորեն չպատասխանեց մեր հարցերին, ասելով՝ իբր շատ զբաղված է, ժողովի է։ Զրուցեցինք Տեղ խոշորացված համայնքի մաս կազմող Արավուս վարչական շրջանի ղեկավար Արգամ Հովսեփյանի հետ։
-Պարոն Հովսեփյան, տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները բավականին առաջ են եկել, դիրքավորվել Տեղ գյուղի մատույցներում, հաստատու՞մ եք այս տեղեկությունները, ի՞նչ է տեղի ունեցել։
-Ադրբեջանցիները առաջ են եկել, պոստեր են ավելացնում, իմ պատկերացումով, հաշվարկով Տեղ գյուղից 60 հեկտար հող են զավթել ադրբեջանցիները։
Ավելին՝ այստեղ