Որ իմացա տղա է ծնվել սկսեցի լացել, թե ինչի է տղա ծնվել, կտանեն բանակ. լուսանկարներ զոհված զինծառայողից
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Ինչպես արդեն հայտնել էինք մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից:
Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով:
Հրաչյաի քրոջ՝ Ամալյա Սարուխանյանի էջում նկատեցինք եղբոր հետ լուսանկար ուղեկցված հուզիչ գրառումով, որն արվել է 2022 թվականին.
Գրառումը՝ ստորև` առանց մեկնաբանության.
«Իմ ամենաթանկ, իմ լուսավոր ախպեր, թանկս։
Երբ դու ծնվեցիր ես 10 տարեկան էի, որ իմացա տղա է ծնվել սկսեցի լացել թե ինչի է տղա ծնվել , կտանեն բանակ..
Մանկությանս վախն է եղել, այսօր հպարտ եմ, որ դու կգնաս պարտքդ կտաս Հայրենիքին և կվերադառնաս մեծ Ծառայողական հաջողություններով
Աստված քո հետ իմ պուճուր , մեկ է դու իմ համար իմ պուճուր ախպերն ես, անկախ նրանից, որ վաղուց չափահաս ես..
Քեզ բարի, խաղաղ, թեթև , բազում նոր ընկերներով լի ծառայություն»: