Զորակոչվածը պատանդ է վերցրել զինվորականներին
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
ՌԴ Բրյանսկի մարզում զորակոչված տղամարդը պատանդ է վերցրել մոտ 10 զինվորականի։
Baza-ի փոխանցմամբ՝ Սամարայի շրջանից մոբիլիզացված 35-ամյա մի երիտասարդ իմացել է Ուկրաինայում իր եղբորորդիների մահվան մասին, որից հետո պատանդ է վերցրել տեղի մշակույթի տանը երեք սպաների և մի քանի այլ զորակոչված քաղաքացիների։
Նշվում է, որ նա զինված է եղել ավտոմատով, ունեցել է նռնակներ, որոնք սպառնացել է անհրաժեշտության դեպքում օգտագործել։ Միաժամանակ, տղամարդը ոչ մի պահանջ չի ներկայացրել։
Ոստիկանները շրջապատել են մշակույթի տունը, իսկ նրա հետ բանակցել է իր զորամասի հրամանատարը։ Ի վերջո, զորակոչված երիտասարդն ազատ է արձակել պատանդներին ու հանձնվել։