Արտակարգ իրավիճակ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց բախվել են Արթուր Գալստյանի վարած BMW մակնիշի, Կտրիճ Գևորգյանի վարած Hyundai Elantra մակնիշի և Արշակ Մնացականյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Սակայն հարվածի արդյունքում Hyundai Elantra-ն BMW-ին «օդ է հանել», մտնելով նրա հետնամասի տակ։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Ալավերդյանը։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ավելին՝ այստեղ