ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն մանրամասնում է
ՀասարակությունՑանկանու՞մ ես ստանալ Ավտովարկ ընդամենը մեկ օրում։ Պարզապես դիմիր առցանց, լրացրու օնլայն հայտը ԱՅՍՏԵՂ և մեր մասնագետները հաշված րոպեների ընթացքում կապ կհաստատեն քեզ հետ։ Լրացրու հենց հիմա
Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կողմից կուտակումներ կան` Auroranews-ը դեռ մարտի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ և խնդրել տեղեկացնել, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին, ադրբեջանական զինված ուժերի կուտակումների մասին հրապարակումները համապատասխանում են իրականությանը, եվ ի՞նչ մասշտաբի կուտակումների մասին է խոսքը:
Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված մեր գրավոր հարցմանը` նշել են, որ մեր հարցադրումների առնչությամբ մարտի 15-ին նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում տվել է սպառիչ պատասխաններ:
Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում, նշել էր. «Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակումների մասին պաշտպանության բանակը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով և ռուս խաղաղապահներն ամենօրյա հաղորդագրություն են տարածում, սրանով կառաջարկեմ փակել թեման: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ»,- սա էլ եղել է պաշտպանության նախարարի պատասխանը:
Պետք է ընդգծել, որ ՊՆ նախարարը կուտակումների մասին լուրերը հերքել է մարտի 15-ին, սակայն դրանից անմիջապես հետո մեծ թափով տարածվել են համանման տեղեկությունները, նույնիսկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը բազմաթիվ գրառումներով անդրադարձավ թեմային` նշելով, որ ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում Արցախի և ՀՀ-ի հետ սահմանին, նույնիսկ հավելել էր, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է այն տեսանելի:
Այնուամենայնիվ պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին մեզ ուղարկված պատասխանում, նշել է, որ Սուրեն Պապիկյանը տվել է սպառիչ պատասխաններ:
Ավելին՝ այստեղ