Հարձակում՝ Իրանի ՊՆ օբյեկտի վրա․ ի՞նչ է հայտնի
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի իշխանությունները հայտնել են Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման անհաջող փորձի մասին։ Այս մասին գրում է Tasnim գործակալությունը։
Անօդաչու թռչող սարքը, որը փորձել է խոցել օբյեկտը, ոչնչացվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Նշվում է, որ ՀՕՊ համակարգերի օպերատիվ շահագործման պատճառով վնասներ չեն հասցվել։