Ինչո՞ւ են այսպես ակտիվացել. «Փաստ»
Քաղաքականություն«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին մի քանի օրերին հանրային քննարկման հիմնական թեման կապված է իշխանության տարբեր ներկայացուցիչների պահվածքի հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հատկապես ՄԻՊ թեկնածուի հետ կապված ԱԺ-ում տեղի ունեցածը նույնիսկ որոշակի «դիվանագիտական հետաքրքրություն» է առաջացրել: Մեր աղբյուրի փոխանցմամբ, ի մասնավորի, ՀՀ-ում ԱՄՆ-ի և ԵՄ դեսպանները իշխանության «վերնախավին» զգուշացրել են, որ տեղի ունեցածը «չի համապատասխանում ժողովրդավար երկրի արժեհամակարգին»։
Ինչ վերաբերում է, ԱԺ նախագահի «թքային» պատմությանը, ապա սրա հետ կապված առանձնահատուկ «ակտիվություն» են դրսևորում ՀՀ-ում արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ները։ Ավելին, մի քանի նման կազմակերպություններ, որոնց մեջ մի քանիսը առավելապես հայտնի են որպես սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանողներ, հայտարարություն էին տարածել՝ պահանջելով «հրատապ ձևավորել էթիկայի հանձնաժողով և քննության առնել Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը, ինչպես նաև դիտարկել ԱԺ նախագահի պատասխանատվության ենթարկելու հարցը»:
Ի դեպ, հետաքրքիր է, որ, մեր ունեցած տեղեկություններով, քանզի ապրիլի 16-ը համարվում է «հոմոֆոբիայի դիմակայման միջազգային օր», ԼԳՏՊ համայնքի շահերը պաշտպանողները որոշ ժամանակ առաջ դիմել են իշխանություններին՝ ապրիլին Հայաստանի «տոնացույցում» համապատասխան օր սահմանել, սակայն մերժվել են: Թե որքանով է սա կապված վերջին օրերի ակտիվացումների հետ, դժվար է ասել, սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ այս ՀԿները Ալեն Սիմոնյանով չբավարարվեն և ավելի մեծ՝ «համաքպական» «քլնգոցի» արշավի անցնեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում