Չափած-ձևած տղա էր, համեստ, հավասարակշռված․ երեկ զոհված Նարեկը Սևանից էր
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համեստ տղա էր, հավասարակշռված, չափած-ձևած։ Երեկ Տեղում զոհված Նարեկ Սարգսյանին այսպես են բնութագրում ուսուցիչները։
29-ամյա Նարեկը ծնունդով Սևանից է, պայմանագրային զինծառայող։
«Երեք եղբայր են, ինքը միջնեկն էր, դպրոցն ավարտելուց հետո անցել էր պայմանագրային զինծառայության»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկի ուսուցիչներից մեկը՝ Լուսինե Ղարիբյանը։
Նարեկն ամուսնացած չէր, Սյունիքում էր ծառայում, ընտանիքին պահող ձեռքն էր, հայրը թոշակառու ոստիկան է, մայրը՝ ռուսերենի ուսուցչուհի, բայց արդեն մի քանի տարի է՝ չի աշխատում։