Սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին ձերբակալվել է. Hraparak-ը նոր մանրամասներ է հայտնում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Hraparak.am-ը գրում է. երեկ երեկոյան մենք գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ողբերական դեպք է տեղի ունեցել՝ հրազենային կրակոցով սպանել են պահնորդին եւ վերցնելով նրա հեռախոսը փախել։ Այսօր լուր ստացանք, որ առավոտյան Կապանի «Սովխոզում» (այժմ հայտնի է որպես Սյունիք բնակավայր) ձերբակալել են այն ադրբեջանցուն, որը փախել էր Սիսիանից եւ կասկածներ կան, որ հենց նա է սպանել ԶՄՊԿ-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին։ Պատմեցին, որ սպանությունից հետո ոճրագործն իր հետ է տարել Մելիքսեթյանի հեռախոսը, ապա, ըստ բնակավայրում շրջող տեղեկությունների, լայվ է մտել։
Հիշեցնենք, որ օրերս Բնունիս եւ Աշոտավան գյուղերը ադրբեջանցիներ էին մտել, մեկին բնակիչները բռնել էին, մյուսը՝ փախել էր։ Նա, փաստորեն, ոտքով հասել է Կապան եւ սպանել ԶՊՄԿ աշխատակցին։ Մեր տեղեկությունը հաստատեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը՝ ասելով, որ բնակիչները բռնել են ադրբեջանցուն եւ առաջիկայում իրավապահները, ըստ ամենայնի, քննություն կիրականացնեն ։
Ավելին՝ այստեղ