«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիրը պատմել է, թե որտեղ է ավարտելու կարիերան
ՍպորտԻտալական «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն պատմել է, որ մտադիր է կարիերան ավարտել Հռոմի թիմում:
«Մտադիր եմ «Լացիոյում» մնալ մինչև կարիերայիս ավարտը: Նոր պայմանագրիս ժամկետը կլրանա 2025-ին, երբ ես կլինեմ 35 տարեկան: «Լացիոն» ինձ տվել է անհավանական ինչ-որ բան»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը:
Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Իմոբիլեի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Նապոլին»: Իտալիայի ավարտված առաջնությունում հարձակվողը 37 խաղում դարձավ 36 գոլի հեղինակ և արժանացավ լավագույն ռմբարկուի մրցանակին: Նա նաև հաղթեց Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի համար մրցավազքում։