Ադրբեջանական զինուժը կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեր տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը գիշերը և այսօր կրակել է Սոթքի հանքի ուղղությամբ:
Սոթքի հանքը չի աշխատել, կրակոցների հետևանքով ահռելի վնասներ է կրել հանքի տեխնիկան:
ԳՊՄ Գոլդ ընկերության ներկայացուցչից տեղեկացանք․
«Գիշերը իրավիճակը հանգիստ է եղել, տարհանում չի եղել:
Կրակոցներ հնչել են երեկոյան 19:00-23:00 ընկած ժամանակահատվածում, որի արդյունքում հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ։Առավոտյան կրակոցները վերսկսվել են, որի արդյունքում որոշում կայացվեց դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին ։
Այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան»։