Զոհեր, վիրավորներ, անզիջում մարտեր. կրկին պատերազմ՝ Սուդանում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սուդանում մի քանի տասնյակ մարդ դարձել է երկրում իշխող զինվորականների և արագ արձագանքման ուժերի (RSF) միջև բախումների զոհ։
Վերջին տեղեկություններով, քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվել է 56 մարդ, վիրավորվել՝ գրեթե 600-ը։
Դաժան մարտերը շարունակվել են ամբողջ շաբաթ օրը՝ մայրաքաղաք Խարթումում, Օմդուրմանում և այլ քաղաքներում։ Ականատեսների վկայությամբ, խիտ բնակեցված վայրերում երկու կողմերն էլ օգտագործել են զրահատեխնիկա, այդ թվում՝ մի քանի տանկ, կրակել են ծանր գնդացիրներից։ Թեժ կետերից մեկը եղել է Խարթումի օդանավակայանը, որը դեռ չի փակվել, սակայն որոշ խոշոր ավիաընկերություններ դադարեցրել են թռիչքները դեպի Սուդան։
RSF-ի ներկայացուցիչները հայտնել են, որ գրավել են երկրի առնվազն երեք օդանավակայանները, ինչպես նաև մի շարք ռազմական օբյեկտներ և նախագահական պալատը: Մինչդեռ, Սուդանի բանակը հերքել է այս տեղեկությունը։ Երկրի ռազմաօդային ուժերը խաղաղ բնակիչներին կոչ են արել մնալ տանը, քանի որ նրանք շարունակում են օդային հարվածներ հասցնել RSF-ի բազաներին: Կիրակի օրը փակ կլինեն դպրոցները, բանկերը և պետական գրասենյակները։
Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանը որոշել է ցրել արագ արձագանքման ուժերը այն բանից հետո, երբ հրաժարվել է բանակցել նրանց հետ՝ վերջիններիս մեղադրելով զինված առճակատում սկսելու մեջ։
Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով՝ մայրաքաղաք Խարթումում ապրող հայերն առայժմ փակվել են իրենց բնակարաններում։ Հայտնի է նաև, որ Սուդանի Հայոց Առաքելական Եկեղեցին գտնվում է օդանավակայանի շրջանին մոտ, որտեղ թեժ բախումներ են։