Վատ բյուրակրատիան մարդու թշնամին է. Սոս Հակոբյան
ՀասարակությունԳործադիր և օրենսդիր իշխանությունները առհասարակ իրավունք չունեն խոսելու դատական համակարգի վատ վիճակի մասին, այն պարագայում, երբ պետական մարմինները (հատկապես՝ տեսչություններ, քաղաքապետարանմ, կադաստր և այլն) ինչքան ուժ ունեն չեն աշխատում. լինում են դեպքեր, որ կոնկրետ վարչական վարույթի գործով ոչ միայն գրությանը չեն պատասխանում, այլ նաև որևէ կերպ չի հաջողվում գտնել տվյալ գործի համար պատասխանտու որևէ մի աշխատակից։
Սա մարկանց իրավունքների, առաջին հերթին՝ պատշաճ վարչարարության իրավունքի (Սահմանադրության 50-րդ հոդված) կոպտագույն խախտում է։
Պնդում եմ, որ դատարանների գերծանրաբեռնվածության պատճառներից մեկը՝ վարչական ապարատի դեգրադացիան է, վերջիններս ոչ միայն էվոլուցիա չեն ապրում, այլ ունեն հետընթաց։
Գործում է՝ «նավսյակի ակտը չվերանայեմ, թող ավել լավա դատարանը անվավեր ճանաչի..» աշխատելու, պատասխնատավությունը վրից գցելու սկզբունքը։
Կառավարության հիմնական գործը վարչական ապարատի աշխատանքը լավացնելն է, «ռեֆորմ» ծեծված արտահայտությունը առաջին հերթին պետք է թիրախավորի պետական համակարգի արդյունավետությունը։
Մենակ, եթե տենդեռ կազմակերպելու համար (էն էլ մեկ աղբյուրից գնումներով) եք ձեզ պատասխանատու համարում, ցրեք աշխատակազմի մնացած մասը և մի՛ ծանրաբեռնեք հարկատուներին անիմաստ հաստիքներով...