Նոր տեղեկություններ՝ Գեղարքունիքի մարզից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հաղորդել էին, որ երեկ՝ ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Ըստ հաղորդագրության՝ հայկական կողմը կորուստներ չունի:
Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: