Ջերմուկից տեղեկացնում են
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Aravot.am-ի տեղեկություններով, ՆԳՆ ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Ջերմուկի բաժնում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Ջերմուկի նախկին քաղաքապետ Ռուբիկ Մարկոսյանը պաշտոնավարման տարիներին չարաշահել է լիազորությունները։ Մարկոսյանը, ունենալով տեղական կառավարման մարմնի անունից հանդես գալու լիազորություն եւ լինելով տեղական ինքնակառավարման մարմնի անունից պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններն օգտագործել է ծառայողական շահերին ի վնաս։
Հաշվի չառնելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածով նախատեսված համայնքի սեփականություն համարվող ոռոգման համակարգերը օտարման ենթակա չլինելու հանգամանքը, Ռուբիկ Մարկոսյանը համայնքի ավագանուն ներկայացրել է առաջարկություն՝ Ջերմուկի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող ոռոգման համակարգի երկու ջրավազանները աճուրդով օտարելու մասին։ Արդյունքում, 400ք/մ մակերեսներով՝ 7.138.500-ական դրամ կադաստրային արժեքով թվով երկու հատ ջրավազանները անհամեմատ էժան՝ 60.000-ական դրամով վաճառել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ջերմուկ ԳԳՄ պետ Զ․ Հ-ին՝, էական վնաս է պատճառել համայնքի եւ հասարակության օրինական շահերին: