5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով՝ Էկվադորի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժը գրանցվել է UTC տեղական ժամանակով 10:55-ին՝ 165000 բնակչությամբ Էսմերալդաս քաղաքից 559 կմ դեպի արևմուտք և 13000 բնակչությամբ Մուիսնե քաղաքից 538 կմ հյուսիս-արևմուտք:
Աղբյուրը գտնվում էր 30 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։