Կանայք 6-ամսյա ծառայության կանցնեն Զինված ուժերում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ ապրիլի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 49 հարց, որից 45-ը չի զեկուցվում, եւս 2 հարց գաղտնի է: Այս նիստում քիչ առաջ կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն իգական սեռի քաղաքացիները ևս կարող են զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության։ Կանանց համար զինվորական ծառայության ժամկետ է սահմանվել 6 ամիսը։
«Ծառայությունը լինելու է կամավոր, սակայն զորակոչվելուց հետո քաղաքացին պարտավոր է լինելու ծառայել 6 ամիս։ Զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է մեկ մլն դրամ չափով»,- իր ելույթում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: