Պերուում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրբաթ օրը Պերուում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Աղբյուրի հաղորդմամբ` էպիկենտրոնը գտնվել է Բառանկա քաղաքից 80 կմ հարավ-արևմուտք, որի բնակչությունը կազմում է մոտ 5,7 հազար մարդ։ Օջախը գտնվել է 35,7 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։