Լրահոս
Կարևոր


«Պա՛պ ջան, մորս ու քրոջս լավ կնայես. այդ պահին չհասկացա իր խոսքերի իմաստը». Հենրիկ Ասատրյանն անմահացել է Արցախում, Գյումրի «վերադարձել» պատերազմից ութ ամիս անց. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Հենրիկը շատ հանգիստ բնավորություն ուներ, չեմ պատկերացնում, որ կարող էր բռնկվել ու ինչ-որ մեկի հետ վիճել: Իր ընկերների համար էլ խաղաղության աղավնի էր, միշտ հաշտեցնում էր բոլորին: Մտածում եմ՝ իր տարիքում լրիվ ուրիշ տեսակի բնավորություն եմ ունեցել, բայց Հենրիկը 17-18 տարեկանում շատ հասուն էր, կարծես արդեն մեծացած լիներ: Այնքան հասուն էր, որ կային հարցեր, որոնց դեպքում իր կարծիքը լսում էի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հենրիկի հայրիկը՝ Աշոտը:

Հենրիկը տան երկու երեխաներից ավագն է, կրտսեր քույր ունի: Դպրոցին զուգահեռ սովորել ու ավարտել է Գյումրու արվեստի կենտրոնի դուդուկի բաժինը։ Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո երեք տարի սովորել է «Իմպրոռիթմ» վարժարանում. «Որոշեց ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի վոկալի բաժին՝ ժողովրդական երգի ուղղվածությամբ: Ընդունվեց, այն էլ՝ անվճար: Մինչև 2018 թվականը, եթե դիմորդն անվճար էր ընդունվում, զորակոչից ազատվում էր: Բայց 2019 թ. հունվարի մեկից այդ օրենքը չեղյալ համարեցին, կապ չունի՝ անվճար ես սովորելու, թե վճարովի, զորակոչվելու ես բանակ: Այդտեղ բախտ չունեցավ բալես: Բայց Հենրիկը չէր նեղսրտում, ասաց՝ պա՛պ ջան, ավելի լավ, կգնամ, իմ հասակակիցների հետ կծառայեմ, հետո կգամ և ուսումս կշարունակեմ: Կարևորն անվճար եմ ընդունվել, քեզ նեղություն չեմ տա: Կսովորեմ, նաև կաշխատեմ»:

Իր ապագան Հենրիկը կապում էր երաժշտության հետ՝ դուդուկ ու երգեցողություն: Հայրիկն ասում է՝ կարող ենք Հենրիկի անուն-ազգանունը մուտքագրել Յութուբում և լսել նրա կատարումները: Որդին հասցրել է բազում մրցույթների մասնակցել, «Հայաստանի ձայնը» նախագծին, «Վերածնունդ» փառատոններին, նաև հաղթանակներ գրանցել: «Պրոֆեսիոնալ կատարումները կան, կարող եք ունկնդրել: Քույրիկի հետ էլ երգեր ունի, աղջիկս էլ է երգում: Հիմա նա է եղբոր կիսատ թողած գործը շարունակում»: 2019 թ. հուլիսի 11-ին Հենրիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության: Ծառայության առաջին վեց ամիսն անցնում է Լուսակերտի ուսումնական զորամասում, ծառայում է ականանետի բաժնում: Դեկտեմբերի 29-ին արձակուրդ է ստանում, Նոր տարին դիմավորում ընտանիքի հետ: Հունվարի 8-ին հայրիկն է որդուն զորամաս տանում, իսկ հունվարի 9-ին Հենրիկին տեղափոխում են Արցախ, որտեղ ծառայությունն անցնում է Թալիշում՝ որպես կրտսեր սերժանտ: Հայրիկի խոսքով՝ որդին գոհ էր ծառայությունից թե՛ Լուսակերտում, թե՛ Արցախում: Իր տեսակով հարմարվող ու հանդարտ տղան երբեք որևէ բանից չէր տրտնջում:

«Երբ պատերազմն սկսվեց, Ռուսաստանում էի՝ արտագնա աշխատանքի էի մեկնել: Հենց առաջին օրն ինձ զանգահարեց, 2-3 րոպե ենք զրուցել, պարզ լսվում էին կրակոցների ձայները: Հենրիկն ասաց՝ պա՛պ ջան, մեր մոտ հանգիստ է: Բայց հևալով էր խոսում: Արձագանքեցի՝ ո՞նց է հանգիստ, տղա՛ ջան, որ հենց այս պահին գմփոցներ ու կրակոցներ եմ լսում: Խաբեց ինձ՝ պա՛պ ջան, զորավարժություն ենք անում, որ հանկարծ թուրքը հարձակվի, էլ ավելի պատրաստ լինենք: Անկեղծ ասած՝ հավատացի իրեն: Արագ-արագ խոսեց, հետո՝ պա՛պ ջան, տեղս հարմար չէ: Նաև ոչինչ գլխի չընկա, երբ ասաց՝ պա՛պ ջան, մորս ու քրոջս լավ կնայես: Ու անջատեց: Դրանից հետո Հենրիկն անհասանելի դարձավ: Այս ամենը տեղի է ունեցել պատերազմի հենց առաջին օրը»: Հայրիկն ասում է՝ ամեն անգամ, երբ որդին իրեն զանգահարում էր ՌԴ, անջատում էր, հետո հայրիկն էր զանգում որդուն ու երկար զրուցում էին, բայց այս անգամ Հենրիկը թույլ չտվեց. «Պա՛պ, մի անջատի, խոսա՛: Ինձ հետ է այդ օրը խոսել, էլ տուն՝ մորն ու քրոջը չի զանգել»: Պարոն Աշոտը վերադառնում է Հայաստան. նշում է՝ բոլորին ասում էր, որ որդու մոտ հանգիստ է, ուղղակի զորավարժություններ են անցկացնում:

«Ասացին՝ ի՞նչ զորավարժություն, Արցախի ամբողջ տարածքով պատերազմ է: Կամավորագրվեցի, որ մեկնեմ Արցախ: Գյումրիի զինկոմիսարիատում իմ երեխու անունն արդեն զոհվածների ցուցակով եկել էր: Զինկոմիսարիատում ինձ ասացին՝ քեզ չենք տանի, բայց չէին ասում, թե ինչու: Համառեցի, ու տարան: Սկզբում Արմավիրի զորամասում երևի 4-5 օր մնացինք, գնացինք զենք ստանալու, իմ անուն-ազգանվան դիմաց գիծ էր դրված, որ ինձ զենք չտան: Շտաբի պետն ասաց, որ ինձ անգամ Գյումրիից չպետք է ուղարկեին, ու պարզ խոսեց՝ տղայիդ խփել են, գուցե վիրավոր է, հստակ որևէ բան չկա, ավելի լավ է սկսես իրեն հիվանդանոցներում փնտրել և ոչ թե ռազմաճակատ գնաս: Վերադարձա տուն ու սկսեցի շրջել բոլոր հիվանդանոցներով: Երևանում հիվանդանոց չմնաց, որ չփնտրեինք Հենրիկին, ու ոչ միայն մենք էինք փնտրում, այլ բոլորը, ովքեր ճանաչում էին իրեն: Մայիսին գտա երեխուս: Որոնումների ժամանակ հունվարին գնացի իր պահած դիրքը, ասում էին, որ զոհվել է, բայց մարմինը դեռ չէի գտել:

Այդ դիրքից գտա տղուս զրահաբաճկոնը՝ վրան կրակոցի հինգ հետքով, իր ձեռքի ժամացույցը և փաստաթղթերը: Տղես դիրքի ավագն էր, իսկ իրենց դիրքն էլ հրամանատարական դիտակետ էր: Իրենց դիրքում մատուռ կար, բավականին մեծ խաչ էր տեղադրված: Մատուռը թուրքերը պայթեցրել էին, խաչն էլ կողքին ընկած էր: Վերցրեցի այն ինձ հետ, վրան ամբողջությամբ բեկորներ են:Այդ տարածքներն արդեն ադրբեջանցիների ձեռքին էին, այնտեղ մտնում էինք ռուսական կողմի և Կարմիր խաչի միջոցով, նաև մեր զինվորականներից կային: Սիրտս պայթում էր, որ տեսա՝ խաչը գետնին ընկած է: Շատ էին ասում, որ Հենրիկս գերի է, բավականին երկար ժամանակ նաև այդ վարկածն էր շրջանառվում: Որոշել էի՝ երբ տղաս վերադառնա, միասին այդ խաչը կտանենք Սուրբ Հովհաննես, բայց հետո իր մարմինը գտանք, արդեն մեր տան մոտ հուշարձան կառուցեցի, խաչն էլ այդտեղ եմ տեղադրել»:

Հենրիկից հետո հայրիկին ուժ է տալիս այն, որ որդին կռիվ է տվել թշնամու դեմ: Հիմա էլ պատահական զրույցների ու հանդիպումների ժամանակ շարունակում է լսել որդու սխրագործությունների մասին: «Օրինակ՝ հավաքված էինք մի տեղ, խոսք ու զրույցի ընթացքում պարզվեց, որ որդիս մի տղայի է կրակի տակից հանել, սակայն, ցավոք, իր ձեռքերի մեջ էլ մահացել է: Դեռ ինչքան պատմություններ ենք լսելու մեր տղաների մասին: Անգամ չէինք իմացել, որ Հենրիկը «Երկրապահի» անդամ էր: Ապրիլ յան պատերազմից հետո գրանցվել էր Պատանի երկրապահների ջոկատի մեջ, որպեսզի թիկունքից օգնի, եթե հանկարծ նորից պատերազմ սկսվի: Պատերազմից հետո «Երկրապահի» մեդալով պարգևատրվեց, ու հենց այդ ժամանակ էլ իմացանք, որ իրենց անդամն է եղել: Տղայիս առաջադրել էին նաև «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, բայց քանի որ քննադատեցի այս իշխանություններին, մեդալն երեխուս չհասավ: Համապատասխան կադրեր կան, թե ինչպես է իմ երեխեն կռվել:

Իրենց դիրքում վիրավոր վիճակում Հենրիկն է եղել ու մի երեխա՝ոտքերն արդեն կտրված: Թուրքի տանկը մտել է իրենց դիրք, իմ վիրավոր երեխեն տանկի անձնակազմին ոչնչացրել է՝ բարձրացել է տանկի վրա, նռնակը գցել մեջը: Տեսել եմ այդ կադրերը, ադրբեջանցուն հարցնում էին՝ ինչո՞ւ եք այդքան ուշ փոխանցել իր մարմինը, ասում է՝ մեր տանկի անձնակազմին, մեր հատուկ ջոկատայիններին է սպանել: Բայց «Մարտական խաչը» չհասավ իմ երեխուն: Մեր փողոցն իր անունով պետք է անվանակոչեին, մինչև հիմա քննարկում են այդ հարցը: Սրա համար ինքս որևէ բան չեմ արել, պետական մարմիններն են ինձ ասել, որ շքանշան են տալու կամ փողոցն իր անունով են կոչելու, իրենք ասել են, իրենք էլ ոչինչ չեն արել»:

Հ. Գ. - Հենրիկ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» ու «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև «Տիգրան Մեծ», «Սայաթ-Նովա», «Կոմիտաս» մեդալներով: Հուղարկավորված է Գյումրու պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց«Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինԱյսօր Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 8 վագոն դիզելային վառելիք Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցTikTok-ի շքեղության դարաշրջանը. Ինչու են բոլորը հանկարծակի գնում Birkin Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանՊետեր Մադյարն ընտրվել է Հունգարիայի վարչապետ Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բшխվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվելԿոշիկի կրունկից էլ փոքր պայուսակ. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է 100,000 դոլար արժողությամբ հազվագյուտ Hermes-ըՄեծ հաղթանակը և հայ ժողովրդի մեծ սխրանքը. Արման Վարդանյան Շառից, փորձանքից, Նիկոլից հեռու մնացեք, ժողովուրդ ջան. մարդուն պրոբլեմի մասին խոսելու համար հեռացրին աշխատանքից. Էդմոն ՄարուքյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿՍիսիանցիները նկարվում են Նարեկ Կարապետյանի հետԵրևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն, «Mercedes-ը և «ՎԱԶ 2102»-ը, քիչ հետո՝ «Toyota Alphard»-ը և «Opel Zafira»-ն«Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակովՆարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Սիսիանում է․ ուղիղՔարոզարշավ օր 1-ին. գյուղ Տափերական․ Նարեկ Կարապետյան«Պատերազմում պարտվելը չի նշանակում, որ մենք սխալ էինք։ Մենք ունեցել ենք հաղթանակներ, դա նշանակում է, որ չի կարելի հաղթանակած ժողովրդին դեմոտիվացնել». Էդմոն ՄարուքյանԽորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն «Մեր պապերը հաղթել են Մեծ հայրենականում, հայրերը՝ Արցախում, իսկ մեր սերունդը պետք է պահպանի Հայաստանի սուվերեն պետականությունը»․ Մհեր ԱվետիսյանԻշխանական քարոզչամեքենան ստում է․ երեկ հանրահավաքի վայրից որևիցե անձ բերման չի ենթարկվելՊենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Ժողովուրդ, դու հեռատես ես, պտուղը ծառից հեռու չի ընկնում․ Արշակ ԿարապետյանTCL-ը՝ սպորտի առանցքային գործընկերՇնորհակալ եմ ձեզ իմ ու մեր կուսակցության կողքին լինելու համար․ Սամվել Կարապետյանի խոսքը՝ աջակիցներին ՀՃԿ և ԴՕԿ կուսակցությունները` ԵռաբլուրումՀաղթանակի օրով ենք սկսում քարոզարշավի մեկնարկը. Նառա ԳևորգյանԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ՝ Անդրանիկ Թևանյանի ասուլիսը Փաշինյանը կարող է հաղթել միայն ընտրողների ցածր մասնակցության դեպքում Փաշինյանը համառորեն խմբագրում է պատմությունը ՌԴ ԱԳՆ-ն սրում է հռետորաբանությունը, բայց առայժմ զերծ են մնում կոշտ քայլերից Մյուս տարի ավելի լիաթոք ու լիարժեք շնորհավորենք մեր տոնացույցի այս կարևոագույն տոներից մեկը. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» անդամներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և գլուխ խոնարհեցին արցախյան ազատամարտերի զոհերի հիշատակինԹշնամական ցնդաբանության հեղինակն ի՞նչ էր անում ժամանակին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում. Դավիթ ՍարգսյանԻ դեպ, երեկ աշխատանքային օր էր, հետևաբար Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործառույթների շրջանակում պիտի իրականացնելիս լիներ իր աշխատանքային պարտականությունները. Ա. ԿոստանյանԳյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` ՏափերականումԴու՛ դավաճան ես, գիտեիր, որ հանձնելու ես Արցախը և այդ ընթացքում 5000 մարդու գլուխ ես կերել. Չալաբյան Եթե հայ-ռուսական հարաբերությունները պահպանվեն,մենք կապրենք անվտանգ. Մհեր Ավետիսյան Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Ղարաբաղյան շարժումը ո՞նց է սխալ, ժողովուրդն իրեն պաշտպանել է, ուրեմն սխա՞լ է, մենք հիմա էլ ենք ճիշտ. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուր զինվորական պանթեոնում ենՄեր սիրելի վետերաններ, խոնարհումս ձեզ. Աննա ՂուկասյանՆիկոլ Փաշինյանը 2021 թվականին եկել է մի ծրագրով, սակայն կատարել է տրամագծորեն հակառակը․ Նաիրի ՍարգսյանՏանիքների վրա տեղադրված արևային էներգիան հաջողության գրավականն է «ՀայաՔվե» միավորման անդամներն այցելեցին «Հաղթանակ» զբոսայգիՄայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա․ «Ուժեղ Հայաստան» Կար ժամանակ, երբ մայիսը մեր հաղթանակների ու հպարտության ամիսն էր. մեզնից դա խլեցին, մեզ թողեցին պարտություն ու խեղճություն. Ծառուկյան