Լրահոս
Կարևոր


Աշխատանքային անվտանգությունն ավելի լուրջ խնդիր է, քան հաճախ մտացածին բնապահպանական վտանգները․ Արմեն Ստեփանյան

Հասարակություն

Ավելի քան մեկ տարի առաջ փոխվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ սեփականատիրական եւ տնօրինական կազմը։ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն նշանակվեց Արմեն Ստեփանյանը։

Banks.am-ը Արմեն Ստեփանյանի հետ զրուցել է ԶՊՄԿ տեղափոխվելու որոշման, մինչ այդ կատարած աշխատանքի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում բնապահպանական կառավարման եւ հանքարդյունաբերության ոլորտի հեռանկարների մասին:

- Պարոն Ստեփանյան, ոլորտին հետեւող մարդիկ ձեզ ճանաչում են դեռեւս «Լիդիան Արմենիա» ընկերությունից՝ Ամուլսարի ծրագրում աշխատանքից։ Ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք ԶՊՄԿ-ում աշխատանքի:

- «Լիդիան Արմենիա»-ում աշխատել եմ ավելի քան 13 տարի, բայց այնտեղից անմիջապես չեմ տեղափոխվել ԶՊՄԿ: Մոտ մեկ տարի աշխատել եմ Ռուսաստանի ամենամեծ հանքարդյունաբերող ընկերություններից մեկում՝ «Պետրոպավլովսկ» ԲԲԸ-ում՝ որպես շրջակա միջավայրի կառավարման գծով տնօրեն: Այն արդյունաբերական հսկա է, շուրջ 10 հազար աշխատակցով: Այդ ընթացքում էր, որ լուրջ փոփոխություններ եղան Զանգեզուրի կոմբինատում, նոր ղեկավար կազմ եկավ՝ նոր մարտահրավերներով, նոր նշաձողերով: ԶՊՄԿ-ում աշխատելու հրավեր ստացա եւ որոշ ժամանակ անց նորից վերադարձա Հայաստան: Այդ որոշմանս վրա շատ լուրջ ազդեցություն ունեցավ նաեւ տղաս. նա անընդհատ խոսում էր Հայաստան վերադառնալու մասին:

- Լիդիանում աշխատելու տարիներին ասում էիք, որ Ամուլսարն առաջին ու գոնե այն ժամանակ միակ միջազգային չափանիշներին համապատասխանող հանքարդյունաբերական ծրագիրն է լինելու, փաստորեն ԶՊՄԿ-ն, ձեր կարծիքով, նման հանք չէր։ Ուրեմն ինչո՞ւ որոշեցիք գնալ կոմբինատ:

- Ես մինչեւ հիմա մնում եմ այն տեսակետին, որ Ամուլսարի ծրագիրը Հայաստանում միակն է, որն ամբողջությամբ նախագծվել եւ շինարարությունն իրականացվել է տեղական եւ միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան: Բայց կայուն զարգացումը այն ոլորտն է, որտեղ կարելի է սկսել ցանկացած կետից եւ ցանկացած ընկերություն կարող է դառնալ առաջատար։

Ամուլսարի դեպքում, չնայած բազմաթիվ մարտահրավերներին, ամեն ինչ ի սկզբանե կար, քանի որ նոր, ինչպես ընդունված է ասել «գրինֆիլդ» ծրագիր էր՝ ճիշտ նախագիծ, ճիշտ ազդեցության գնահատում, նախօրոք անցկացրած դասընթացներ, այսինքն՝ ի սկզբանե կային թե՛ առավելությունը եւ թե՛ հնարավորությունը, որպեսզի հնարավոր լիներ լավ արդյունք գրանցել:
Գործող ընկերությունում այդ մարտահրավերներն ավելի բարդ են, եւ հենց դա է ինձ գրավել:

- Խոսենք ԶՊՄԿ-ում բնապահպանական կառավարման մասին: Ի՞նչ է հիմա փոխվում:

- Ընդհանուր առմամբ կոմբինատում շատ բան է փոխվել: Մոտեցումներն են փոխվել, առաջնահերթությունների շարքում հայտնվել են բնապահպանական հարցերի համակարգային լուծումը: Սա նաեւ ենթադրում է ավելի երկարաժամկետ, բայց ավելի վստահ, ավելի սոլիդ լուծումներ բնապահպանական խնդիրներին:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Առաջնահերթություններ տալ չեմ ցանկանա, որովհետեւ խնդիրներն այնպիսին են, որ բոլորն էլ հավասար առաջնահերթություններ ունեն, մենք դրանք լուծում ենք զուգահեռ: Եվ վստահ կարող եմ ասել՝ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, չլուծվող խնդիր չկա, սակայն անհրաժեշտ է զինվել համբերությամբ:

- Որպես պրոֆեսիոնալ բնապահպան՝ կրթությամբ եւ գիտական կոչումներով, ինչը ձեզ հետաքրքրեց հանքարդյունաբերությունում, որ որոշեցիք աշխատել հենց այստեղ:

- Շատ բան հրապուրեց եւ հետաքրքրեց: Առաջին հերթին՝ ծավալները: Տարիների ընթացքում եկավ նաեւ այն գիտակցումը, որ այն ինչ կարող ես որպես բնապահպան անել հանքարդյունաբերության մեջ, հաշված ոլորտներում կարող ես անել: Եվ ուստի, եթե որպես մասնագետ ուզում ես ամբողջ կյանքդ ինքնամոտիվացված աշխատել, ուրեմն հանքարդյունաբերությունում պիտի լինես, որովհետեւ աշխատանքը, կատարելագործման եւ սովորելու հնարավորությունը անսպառ են:

- Իսկ ընդհանուր ոլորտի աշխատանքում  ի՞նչն է առավել շատ ձեզ անհանգստացնում։

- Աշխատանքային անվտանգությունը: Սա, հավատացեք, ավելի լուրջ խնդիր է, քան հաճախ մտացածին բնապահպանական վտանգները։ Եթե այդ մշակույթը չմտնի մարդու վարքագծի մեջ, ապա դա ստեղծում է առողջության ու անվտանգության համար լուրջ խնդիրներ: Միջազգային այսպիսի վիճակագրություն կա՝ 300 հազար գրանցված «ոչ անվտանգ պահվածքը» եւ «իրավիճակը» հանգեցնում է մեկ մահվան: Եթե պարզ կենցաղային օրինակով ներկայացնեմ, թե որն է համարվում ոչ անվտանգ իրավիճակ եւ պահվածք, ապա, եթե շենքի տանիքից սառույց է կախված, այն արդեն ոչ անվտանգ իրավիճակ է, իսկ եթե մարդը կանգնի դրա տակ՝ ոչ անվտանգ պահվածք է: Այսինքն՝ եթե այդ երկուսը միասին գրանցում են 300 հազար, դա բերում է 1 մահվան: Մարդիկ Հայաստանում թերագնահատում են անվտանգության կանոնների պահպանության կարեւորությունը։ Սկսած սաղավարտ կրելուց՝ մինչեւ անվտանգ երթեւեկելը։

Մենք՝ որպես ղեկավարություն, ջանք չենք խնայում ամենատարբեր մեթոդների օգտագործման եւ ընտրության մեջ՝ դասընթացներից սկսած, պատժամիջոցներով վերջացրած, որ աշխատանքային անվտանգության կանոնների պահպանումը դառնան առաջնային աշխատակիցների համար:
Մյուս կողմից, իհարկե, եթե հանքարդյունաբերության ոլորտը համեմատենք, օրինակ, այսօր Երեւանում ընթացող շինարարության հետ, ապա հանքարդյունաբերությունն այդ առումով շատ ավելի պատրաստված է։ Շինարարության մեջ, ցավոք շատ չեն այն կազմակերպությունները, որոնք պահում են այդ կանոնները։

- Վերջերս կոմբինատը հաղորդագրություն տարածեց արտադրական վթարի մասին։ Շատ քիչ են նման դեպքերը, երբ հայաստանյան որեւէ գործող հանք ու կամ հենց ԶՊՄԿ-ն պաշտոնապես հայտարարեր դրա մասին։ Ինչն է՞ փոխվել, թե՞ վթարի բնույթն էր տարբեր։

- Ամենեւին վթարի բնույթը չէր,  նման վթարներ նախկինում նույնպես եղել են։ Սա մոտեցման փոփոխություն է, թափանցիկության մոտեցման որդեգրումն է, որը բացի ամեն ինչից կանխում է ասեկոսեները եւ տարածվող կեղծ ահազանգերը։ Բազմիցս ասվել է, որ կոմբինատում բնապահպանական միջադեպերի լիարժեք կանխարգելումը, անշուշտ երկար երկար աշխատանք է պահանջելու։ Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրվում է, կազմվում է ուղղիչ գործողությունների ցանկ, որոնք հիմնականում միտված են նրան, որ ցանկացած խնդրի դեպքում փորձենք բացառել վթարի կրկնությունը ապագայում, իսկ եթե դեպքը տեղի է ունեցել, արագ արձագանքվի, կանխվեն լուրջ հետեւանքները։

- Եթե խոսենք ընդհանուր հանքարդյունաբերությունից, աշխարհում այն ավելանո՞ւմ է, թե՞ պակասում։ Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան այս առումով։

- Հանքերի քանակը եւ ծավալներն աշխարհում ավելանում են: Այդ միտումը կա եւ անխուսափելի է: Այն մարտահրավերները, որոնք այսօր ունի աշխարհը եւ այն պարտավորությունները, որոնք ստանձնել են պետությունները, մի բանի մասին է խոսում, որ հանքավայրերն անընդհատ ավելանալու են, քանի որ, օրինակ, վերականգնվող էներգիայի համար շատ մետաղներ են անհրաժեշտ: Այն տնտեսական մոդելը, որը որդեգրել է աշխարհը՝ առանց հանքավայրերի անհնարին է պատկերացնել:

Իմ խորին համոզմամբ պետք են հանքավայրեր թե՛ աշխարհին, թե՛ Հայասատնին: Սա ոչ միայն դրամական հոսքերի, ներդրումների համար եմ ասում, այլեւ չափանիշի, կորպորատիվ մշակույթի ներդրման համար, քանի որ հանքարդյունաբերությունն այն ոլորտն է, որը բազմաթիվ եւ շատ ծանր մարտահրավերներ ունի, որոնց լուծման ձեւերն արդեն գտել են, իսկ դրանց պակասն այսօր Հայաստանում զգացվում է:

Պատասխանատու, որակյալ հանքարդյունաբերական ներդրումների դեպքում հնարավոր է պահպանել շրջական միջավայրը՝ ՀՀ նորմերին եւ միջազգային լավագույն փորձին եւ չափանիշներին համապատասխան: Հանքարդյունաբերության մասով այնտեղ, որտեղ մենք ենք գտնվում այսօր, շատ մեծ աշխատանք կա տանելու: Սա գիտակցելով ստեղծում ենք լուրջ դրամական հոսքեր, լուրջ գիտական եւ փորձնական կարողություններ մեր մասնագիտական դաշտում: Վստահ եմ՝ սրա առկայության պայմաններում այսօր հնարավոր է շահագործել հանքավայրերն այնպես, որ շրջակա միջավայրին հասցված վնասը լինի կառավարելի:

Արմեն Ստեփանյանը Լուսանկարը՝ ԶՊՄԿ

Արմեն Ստեփանյանը
 
Լուսանկարը՝ ԶՊՄԿ
 



Այսօր այսպիսի կարծրատիպ կա հասարակության մեջ, թե ամբողջ Հայաստանը հանքեր են եւ եթե դրանք ավելանան, ապոկալիպտիկ տեսարան կլինի: Սա սխալ տպավորություն է, որը ներկայացնում են հանքարդյունաբերության ընդդիմադիրները: Հայաստանում ընդամենը մեկ-երկու խոշոր աշխատող հանք կա, եւ մի քանի՝ փոքր, ու նոր ներդրումների տեղ եւ պակաս կա։

- Վերջերս հայկական հանքարդյունաբերության մասին ավելի շատ են խոսում Ադրբեջանում։ Այնտեղ հաճախ օգտագործում են հայ բնապահպանների հայտարարությունները խնդիրների մասին: Սրա արդյունքում, հասկանալի է, որ Հայաստանում բնապահպանական շարժումը տուժում է, քանի որ ստացվում է, որ եթե խնդիրներից ես խոսում՝ օգնում ես թշնամուն: Ո՞րն է լուծումը։  

Շարունակությունը՝  սկզբնաղբյուրում

 
TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի ՍարգսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆասթ Բանկը «Սիմֆոնիկ Ռեինկարնացիա» համերգի գլխավոր հովանավորն է Հայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը AKNEYE-ի և Սաշա Ջաֆրիի «Արվեստագետի աչքերով» միջոցառումը Վենետիկի Մուրանո կղզում Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբը Կազմակերպված հստակությունն ընդդեմ կազմակերպված խառնաշփոթի. Վահե ՀովհաննիսյանՎանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան մշակույթի պալատը․ Shamshyan Նոր արևային էլեկտրակայանը Մեծ Բրիտանիայում ապահովում է էներգիա ավելի քան 20 հազար տների համար Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում Ռոստովի մարզում հարձակման է ենթարկվել Atlas նավթի պահեստը. հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Երևանի կենտրոնում բախվել են «Dodge»-ը, «Mercedes»-ը, «Mazda»-ն և «Opel»-ը. Shamshyan Թուրքամետ ուժերը գրավել են Հալեպը. ի՞նչ է կատարվումՄասիսում վրաերթի է ենթարկվել 15-ամյա երեխա Բողոքի զանգվածային ակցիայից հետո Վրաստանի խորհրդարանում անվտանգության կարմիր ռեժիմ էՌԴ ՊՆ-ն՝ գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից շահագործվող Արծվանիկ պոչամբարում վերջերս է ավարտվել սեյսմիկ տվիչների տեղադրման ծրագիրը (տեսանյութ) Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր 700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ