ՖՈՏՈ․ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կինը ծննդյան օրվա առթիվ նամակներ է գաղտնի հրապարակել
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ծննդյան տարեդարձն է։
Նախարարի կինն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է ամուսնուն՝ կից հրապարակելով Սուրեն Պապիկյանի աշակերտների շնորհավորանքները։
««Խաղաղ» ժամանակներում աշխարհը փոխելու ամենահզոր զենքը տվել ես սաներիդ: Երևի նախախնամություն է ընտրել այն ուղին, որտեղ արածդ փոփոխությունները արդյունք են ստեղծելու ոչ անմիջապես, և որը մեր հասարակության մեջ ամենաքիչն է գնահատվում:
Բայց այս երեխաների գնահատանքն ու հարգանքը լավագույնս նկարագրում են այն արժեքները, որոնք կրում ես. երբ պետությունը ամենաշատ հոգատարության կարիք ունի, չթողնել նրան միայնակ դժվար պահերին:
Բայց, ինչպես դու ես ասում, դժվարությունները հաղթահարելու համար են: Միասին կհաղթահարենք:
Շնորհակալ եմ, որ կաս: Սիրում եմ, հավատում ու հպարտանում: Շնորհավոր տարեդարձդ:
(Կներես, որ քեզանից թաքուն կիսվում եմ անձնական հուշերովդ, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ եթե կա նույնիսկ մեկ մարդ, ով հավատում է քեզ, ոչինչ ահնար չէ)», — գրել է Պապիկյանի կինը։