Լրահոս
Կարևոր


Ինչու է շտապում Ալիեւը

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ անդրադառնալով Հայաստանն Արցախին կապող միջանցքում Ադրբեջանի կողմից հսկիչ անցագրային կետ տեղակայելու հարցին։ «Այն հատվածում` կամրջի վրա, որտեղ Ադրբեջանը մեծ նախապատրաստական աշխատանք էր նախաձեռնել, աշխատանքներն ընթանում են դադարներով, բավականին դանդաղ: Ռուս խաղաղապահները փորձում են կանխել աշխատանքները, քանի որ ՌԴ-ի հետ քաղաքական բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, իսկ ՌԴ ԱԳ նախարարը դեռ մեկ ամիս առաջ հավաստիացրել էր, որ ադրբեջանական անցակետ չի լինելու: Այդ ժամանակ խոսք էր գնում միայն ռենտգեն սարքի տեղադրման մասին, որով միայն բեռնատարներն էին ստուգվելու, սակայն Ադրբեջանը խառնել է խաղաքարտերը եւ փորձում է արագացնել գործընթացները, սակայն չսահմանափակվելով միայն ռենտգեն սարքի տեղակայմամբ: Կհաջողվի՞ ՌԴ-ին՝ Ադրբեջանին հետ կանգնեցնել նոր արկածախնդրությունից եւ նրան վերադարձնել եռակողմ փաստաթղթի դաշտ, դժվար է ասել, սակայն, մի շարք հանգամանքներով պայմանավորված, Ադրբեջանն ակնհայտ շտապում է: Մյուս կողմից` անցակետի տեղակայման աշխատանքի հիմնական մասն Ադրբեջանն ավարտել է, եւ մեծ է ռիսկը, որ կփորձի այն գործարկել»,- գրել է նա:

Ընդհանուր առմամբ, համաձայնելով արտահայտված տեսակետի հետ, առավել հետաքրքիր է մեկ այլ հարց․ ինչո՞ւ է Ադրբեջանն այդքան շտապում։ Սա հարց է, որը բազմաթիվ հարթություններով դիտարկելիս կարող է ունենալ մի քանի պատասխան։ Նախ, ադրբեջանական կողմի շտապողականությունը կարելի է բացատրել զուտ ներադրբեջանական իրողություններով։ Մեծ հաշվով՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունն իր ժողովրդին սկսեց կերակրել հաղթանակի «պտուղներով»՝ ադրբեջանական հասարակության մեջ առաջացնելով բավական բուռն «հաղթանակի էյֆորիա» ու դրանով նաեւ փորձելով թոթափել «պարտվածի բարդույթը», որը վերջինս կրել էր 1995-2020 թվականներին։ Էյֆորիան այժմ մարում է, եւ Ադրբեջանում շատերն արդեն սկսում են հարցնել, թե բացի տարածքներից, որոնք անցել են Ադրբեջանի հսկողության ներքո, եւ որտեղ դեռեւս մարդիկ չեն ապրում, էլ ի՞նչ արդյունքներ է արձանագրել 44-օրյա պատերազմը, որը Բաքվում անվանում են ոչ այլ կերպ, քան «ադրբեջանական հայրենական պատերազմ»։

Ու այստեղ ադրբեջանական վարչակարգը մեծ բան չունի առաջարկելու։ Հատկապես որ Բաքվի համար, ի սկզբանե էլ դա հասկանալի էր, տարածքներից ոչ պակաս կարեւոր էր Իրանը շրջանցող ճանապարհ ունենալը դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն։ Այդ ճանապարհը հատկապես հիմա է մեծ ակտուալություն եւ կարեւորություն ձեռք բերում, երբ հաշվի ենք առնում ադրբեջանա-իրանական հարաբերություններում նկատվող լարումը։ Ադրբեջանա-իրանական հարաբերությունների ներկայիս լարված վիճակը կարող է լինել Բաքվի շտապողականության հաջորդ պատճառը։ Իհարկե, քիչ հավանական է, որ Բաքուն գնա Թեհրանի հետ պատերազմելու, սակայն, ամեն դեպքում, ոչինչ բացառել հնարավոր չէ ներկայիս խառը ժամանակներում, հատկապես որ, որքան հասկանալի է, 44-օրյա պատերազմում իր, այսպես ասած, «հաղթանակի գինը» Բաքուն դեռ ամբողջությամբ չի վճարել։

Մեկ այլ պատճառ կարող են լինել աշխարհաքաղաքական ընդհանուր միջավայրի վատացումը, ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր զարգացումները, Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունները եւ թուրքական ներկայիս ընդդիմության՝ հնարավոր իշխանություն դառնալը։ Սրանք էլ պակաս կարեւոր գործոններ չեն կարող լինել։ Ի վերջո, եթե Ռուսաստանը, օրինակ, ավարտին հասցնի Բախմուտի գրավումը, այն կկապիտալիզացնի նաեւ քաղաքական եւ հոգեբանական առումներով ու գործի դնելով իր քարոզչական-մեդիա ռեսուրսները, կարող է զգալի փոփոխությունների բերել ռուս-ուկրաինական կամ Ռուսաստան-Արեւմուտք առճակատման դաշտում։ Սա կարող է դրդել, որպեսզի կողմերը՝ Ռուսաստանն ու Արեւմուտքը, սկսեն պայմանավորվել, իսկ դա արդեն կնշանակի, որ Ռուսաստանն ինչ-որ իմաստով հասնելու է իր նպատակներից գոնե մի քանիսին ու դա արդեն հաղթանակ համարելով, Հարավային Կովկասում կարող է զգալիորեն խստացնել իր կեցվածքը։ Թուրքիայում էլ եթե իշխանության գան ներկայիս ընդդիմադիրները, որոնք ավելի շատ կապված են Արեւմուտքի հետ, հնարավոր է, որ Ադրբեջանն այլեւս նույն ծավալով ու մասշտաբով չունենա թուրքական աջակցություն, ինչը որ ունի այսօր։ Այս բոլորը՝ առանձին-առանձին կամ միասնաբար, ինչ կոմբինացիայով էլ որ դիտարկենք, կարող են ռեալ պատճառ լինել, որպեսզի Ալիեւը շտապի՝ ինչ-որ բաներ կորզելու ռուս-ուկրաինական պատերազմից։ Իսկ վերջնականապես հաղթելու համար նա, ըստ էության, չափազանց թանկ գին է վճարում։

Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութ