Անժելա Սարգսյանի հմայիչ կերպարը
ՖոտոԴերասանուհի Անժելա Սարգսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի, լայնեզր տաբատ է կրում, որը համադրել է սպիտակ տոպի հետ։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է ապրում, արտահայտիչ շպար է ընտրել ու բարձրակրունկ կոշիկներ։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ծաղկավոր զգեստ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Անժելա Սարգսյանը պարզ սանրվածքով էր, հագուստը համադրել էր բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ակնոց ու նուրբ վզնոց։ Լուսանկարը մեկնաբանված չէր։