Մեկ զոհ, երկու վիրավոր. Ողբերգություն Արարատում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ ապրիլի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 17․40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Նիկոլայ Ջ․-ի վարած Mersedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 47-ամյա Ջիվան Մ․-ի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ։
Ավելին՝ այստեղ