Պրեմյեր լիգա. մրցաշրջանի լավագույն գոլը
ՍպորտԼոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնը ճանաչվել է ֆուտբոլի Անգլիայի առաջնության՝ 2019/20թթ. մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ, hաղորդում է Պրեմյեր լիգայի մամուլի ծառայությունը:
Լավագույնն է ճանաչվել 28-ամյա ֆուտբոլիստի խփած գոլը «Բարնլիի» դեմ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի խաղում (5:0): Գոլից առաջ Սոնը 11 վայրկյանում վազել էր 71,4 մետր:
Անգլիայի ավարտված առաջնությունում հարավկորեացին մասնակցել է 30 խաղի և դարձել 11 գոլի հեղինակ: