Կան իշխանության սրտի օլիգարխներ, ովքեր զբաղվում են մոնոպոլիայով. Սամսոն Գրիգորյան
Հասարակություն«Մանր բիզնեսի խնդիրները շարունակում են մնալ նույն դիրքերում։ Կան դեռ իշխանության սրտի օլիգարխներ, որոնք շաքարավազի, բենզինի, շինանյութի ոլորտում զբաղվում են մոնոպոլիայով։ Բոլոր այն ոլորտներում, որտեղ փողը մեծ է, շահույթը մեծ է, մոնոպոլիա կա, պարզապես քողարկված է։
Իշխանությունը կարող է հայտարարել ինչ ցանկանում է, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես են համատարած մեկ անձից գնումներ կատարվում, ինչպես են տենդերները շահում իշխանությանը շատ մոտ կանգնած անձինք։ Այս ամենը հենց իրական կոռուպցիան է»։
«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Սամսոն Գրիգորյանը հարցազրույց է տվել Irakanum.am-ին: