Մտահոգիչ լուրեր Արցախից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շուշիի շրջանի Լիսագոր, Եղցահող, Մեծ շեն և Հին շեն համայնքներում, որոնք գտնվում են կրկնակի շրջափակման մեջ, սննդի, դեղորայքի ու նման այլ առաջնահերթություն ներկայացնող ապրանքների հրատապ կարիքներ կան:
Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ այս ընթացքում որոշ չափով հնարավոր է եղել ռուս խաղաղապահների աջակցությամբ ներկրվող հումանիտար բեռների ինչ-որ խմբաքանակ նաև այս գյուղերին հասցնել:
«Համապատասխան կառույցներն ու պաշտոնյաներն ամեն օր այդ համայնքների ղեկավարների հետ կապ են պահպանում: Եթե ստեղծված իրավիճակն մի քիչ ավելի երկար շարունակվի, ապա այդ հրատապ կարիքները, հատկապես պարենի հետ կապված, ավելի սուր արտահայտված են լինելու»,-ընդգծել է Ա. Բեգլարյանը: