Ռուս խաղաղապահների հրամանատարը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել. ԱՀ պետնախարար
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուս խաղաղապահների հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվում Արցախի ապաշրջափակման հարցում հաջողության չի հասել։ Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա, մասնավորապես, նշում է. ՛՛Ինչպես արդեն հայտնի է, Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը գեներալ գնդապետ Ա.Լենցովի գլխավորությամբ այս շաբաթվա ընթացքում այցելել էր Բաքու և ադրբեջանական կողմի հետ քննարկել Արցախում ստեղծված իրավիճակը:
Քննարկումների արդյունքներով իրավիճակի դրական փոփոխության և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված պայմանների վերականգնման շուրջ պայմանավորվածության հասնել չի հաջողվել:
Ամենակարճ ժամկետում նախատեսվում է նոր հանդիպում, որի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ՛՛: