Ողբերգական լուր Գեղարքունիքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մայիսի 6-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել,որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լճաշեն բնակավայրի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, և ըստ որդու հատարարության՝ մայրը հանկարծամահ է եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու Ոստիկանության Սևանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչության պետ Արման Հովհաննիսյանն ու նույն վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանը:
Ոստիկաններն ու քննիչները նշված բնակավայրի, նշված տան ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են նույն տան բնակիչ 86-ամյա Կատյա Խ.-ի դին՝ դեմքի և պարանոցի շրջաններում բռնության հետքերով:
Տանը մահացածի որդին այս անգամ ոստիկաններին ու քննիչներին է փորձում համոզել, որ մայրը հանկարծամահ է եղել ու մինչ դեպքի վայրում աշխատում էր դատական բժիշկը, ոստիկանները պարզում են, որ որդու հայտնածը չի համապատասխանում իրականությանը:
Դատաբժշիկը հայտնում է նաև որ մահացածի աչքերի շրջանում առկա են եղել կապտուկներ, քթի և բերանի շրջանի արնանման հետքեր, պարանոցի շրջանում քերծված վերքեր, իսկ աջ ձեռքի հատվածում՝ կապտուկ: Ոստիկանները մահացածի որդուն, Երևանի բնակիչ, 50-ամյա Զավեն Խ.-ին, սպանութուն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերաբակալում և տեղափոխում են ոստիկանության Սևանի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Սևանի քննչական բաժին:
Ավելին՝ այստեղ