Էսօր ուղիղ 15 տարի ա, ինչ դու հեռացել ես մեզնից... Արմինկայի հուզիչ գրառումը
ԱպրելակերպԵրգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել եղբոր հետ և մակագրել է.
«Էսօր ուղիղ 15 տարի ա,ինչ դու հեռացել ես մեզնից, բայց չկա մի օր, որ քո անունը չհնչի մեր տանը : Շատ բաներ են տեղի ունեցել էս տարիների ընթացքում, ու առաջին բանը, որ մտածել եմ (ենք)՝ ի՞նչ կանեիր կամ ո՞նց կվերաբերվեիր դրան, եթե կենդանի լինեիր…
Ալեքսին հաճախ եմ պատմում քո մասին, տխրում ա, որ չի տեսել քեզ, բայց սիրում ա շատ, իմացիր…Գիտեմ, որ խաղաղ ես հիմա, դրա համար շատ եմ աղոթում: Անպատմելի ա կարոտս, բայց հավատում եմ, որ մի օր էլի միասին ենք լինելու, Կար ջան»,- գրել է երգչուհին: