Արտակարգ դրություն ՌԴ-ում
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 7-ից Տյումենի մարզում արտակարգ դրություն է մտցվել հրդեհային իրավիճակի վատթարացման պատճառով, հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Մուրը՝ շրջանի բնակիչներին ուղղված հրատապ կոչով։
«Տարածաշրջանում իրավիճակը բարդ է անտառային ու լանդշաֆտային հրդեհների պատճառով, իրավիճակը սրվում է շատ շոգ չոր եղանակի և ուժեղ քամիների պատճառով։ Հատկապես այսօր սաստիկ քամու պոռթկումները կրակը բառացիորեն մի քանի վայրկյանում տարածում են հարյուրավոր մետրերի վրա։ Հրդեհը գնում է դեպի բնակավայրեր ու բնակելի տներ»,- ասել է մարզպետը։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ես որոշել եմ այսօրվանից արտակարգ դրություն մտցնել Տյումենի մարզում»,- ասել է Մուրը։