Ձեր քաղաքական պապաներին «ստատուսով մերսելու» համար, Գագիկ Ծառուկյանի նկարով ու ծիծաղելի վերնագրով նյութի սքրինով փոստ անելը խոսում է ձեր անճար ու հոգով անբարոյական լիմելու մասին․ Լիաննա Մանուկյան
ՀասարակությունԲՀԿ ՈԻԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Բազմակի կամ մեկանգամյա օգտագործվող յուրաքանչյուր քաղաքական «օդ», իր պարտքը համարեց ֆեյսբուքում ներկա ստանալ՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ լրատվականներում տարածված ստահոդ վերնագրով նյութերի հաշվին։
Ովքե՞ր էին ստատուս գրում.
Այս կամ այն քաղաքական թիմում ընդհամենը ծառայություն մատուցող, կյանքում քարը քարին չդրած, սեփական երկրի համար ստատուս գրելուց բացի ոչինչ չարած տղուկները։
Ու՞մ մասին էին գրում.
Ծառուկյան Գագիկի, ով էդ ստատուս գրողների կյանքի տեւողությունից էլ երկար տարիներ սեփական միջոցներով երկիր է կառուցել, ստատուս գրողների քաշով մեկ գումարներ ներդրել աշխատատեղ ստեղծելու համար։
Էսքանով ասվածա ամեն ինչ։
Թե’ ձեր, եւ թե’ ձեր տերերի անցած ճանապարհը գոնե 2012 թվականից մինչեւ հիմա ինքս եմ տեսել։
Դուք քաղաքական թիմի մի մաս չե’ք։
Ընդհամենը իրավիճակով պայմանավորված, ժամանակավոր քաղաքական գիծ առաջ տանող անհատներ։
Ձեր քաղաքական պապաներին «ստատուսով մերսելու» համար, Գագիկ Ծառուկյանի նկարով ու ծիծաղելի վերնագրով նյութի սքրինով փոստ անելը խոսում է ձեր անճար ու հոգով անբարոյական լինելու մասին։