Թուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով. Չավուշօղլու
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թյուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն` Անթալիայում ելույթի ժամանակ անդրադառնալով երկրի վարած քաղաքականությանը, գրում է Milliyet-ը:
«Քաղաքականությունը, որին Թուրքիան այսօր հետևում է, բանականության ճանապարհն է, ողջախոհության ճանապարհն է, խաղաղության ճանապարհն է, Ղրիմի թաթարներին և թուրք-մեսխեթցիներին պաշտպանելու ճանապարհն է։ Այսինքն՝ դա թյուրքական ճանապարհն է։ Խոսելով թյուրքական ճանապարհի մասին՝ պարզաբանենք՝ այն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպության միջով։ Թյուրքական ճանապարհն անցնում է Միջին միջանցքով։ Թյուրքական ճանապարհն անցնում է Զանգեզուրով, Ղարաբաղով», — ասել է նա։