Արտակարգ. Ոստիկանական ուժեր են մեկնել Սյունիքի մարզ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 9-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հանձնարարականով և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրությամբ՝ Սյունիքի մարզ են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և նույն վարչության հատուկ ջոկատայինների մի խումբ ծառայողներ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ կեսօրին մի խումբ անձինք Գորիս խոշորացված համայնքի Բարձրավան գյուղում ծեծի են ենթարկել Բարձրավան գյուղի վարչական ղեկավար Ալիկ Հովհաննիսյանին։
Այս պահին ոստիկանները գյուղում վերահսկողությունը վերցրել են իրենց հսկողության տակ և գիտեն՝ ովքեր են հիմնական «հերոսները»։
Ավելին՝ այստեղ