Ադրբեջանն արգելել է. Արցախից հիվանդներին ՀՀ տեղափոխելու համար բանակցություններ են ընթանում
ՔաղաքականությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ապրիլի 29-ից առողջական ծանր վիճակում գտնվող քաղաքացիներին Արցախից Հայաստան չեն տեղափոխում, որոշումը Կարմիր խաչինն է։ Ապրիլի 29-ին վերջին անգամ ենք շարժվել միջանցքով։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի առաքելության մամուլի խոսնակ Էթերի Մուսայելյանը։
«Լաչինի միջանցքով տեղափոխությունները ժամանակավորապես դադարեցված են, որովհետև հիմա բոլոր որոշում կայացնողների հետ քննարկումներ են ընթանում, որպեսզի ընդհանուր համաձայնության գան, հասկանանք, թե ինչ պայմաններում մենք կարող ենք որպես չեզոք, մարդասիրական կողմ իրականացնել մեր գործունեությունը։ Մենք չեզոք միջնորդ ենք, մենք պետք է այդ մարդկանց անվտանգությունն ապահովենք, երաշխավորենք և դրա համար մեզ պետք է, որ բոլոր կողմերը համաձայնության գան նույն պայմանների շուրջ»,-ասաց նա և հավելեց, որ միայն հստակ համաձայնության գալուց հետո կվերսկսեն հիվանդների տեղափոխումը։
Ավելին՝ այստեղ