Կրակոցներ՝ ադրբեջանական մարտական դիրքից
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2023թ. ապրիլի 18-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից՝ ազգային ռասայական, կրոնական ատելության և մոլեռանդության շարժառիթներով, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի վարչական տարածքում գտնվող «Մեծ տափ» կոչվող տեղամասում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ Ա.Ղ.-ի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործը:
Նախաքննությունը շարունակվում է: