Ռուս ծանրորդը կոտրել է երկու ծնկները` փորձելով կքանստել 400 կգ ծանրաձողով (լուսանկարներ, տեսանյութ)
ՍպորտՌուս ծանրորդը կոտրել է երկու ծնկները` 400 կգ կշռող ծանրաձողը բարձրացնելու անհաջող փորձի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, Ալեքսանդր Սեդիխը մասնակցում էր Մոսկվայում անցկացվող World Raw Powerlifting Federation եվրոպական առաջնությանը, երբ սարսափելի միջադեպը տեղի է ունեցել: Գործող չեմպիոնը չի կարողացել պահել մեծ քաշն ուսերին, և ծնկները ծալվել են կքանիստ անելիս:
Կատարվածից հետո օգնության են վազել բժիշկները` նրան տեղափոխելով հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են: Վիրահատությունը վեց ժամ է տևել: Տեղի լրատվամիջոցին տված հարցազրույցում մարզիկը ասել է, որ նորից պետք է սովորի քայլել, սակայն մինչ այդ երկու ամիս պետք է անշարժ պառկի անկողնում:
Զգուշացում. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում դիտել տեսանյութը:
Շարունակություն...