Ադրբեջանը հայտարարություն է տարածել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բրյուսելյան ֆորմատով» հաջորդ հանդիպումը, որը դադարեցվել էր 9 ամիս առաջ տարբեր միջամտության փորձերի և պայմանների առաջադրման պատճառով, կարևոր է կողմերի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Եվրոպական Միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման կապակցությամբ, հաղորդում է Trend-ը։
«Մայիսի 14-ին Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև այս ձևաչափով Եվրամիության խորհրդի նախագահի կողմից կազմակերպված հինգերորդ հանդիպումը օգտակար և արդյունավետ ենք համարում երկու երկրների հարաբերությունների կարգավորման օրակարգն առաջ մղելու առումով։
Կողմերի ամենաբարձր մակարդակով երկխոսությունը խրախուսելու տեսանկյունից առաջին հերթին կարևոր է «բրյուսելյան ձևաչափով» հաջորդ հանդիպումը, որը դադարեցվել էր 9 ամիս առաջ՝ տարբեր միջամտության փորձերի և պայմանների առաջադրման պատճառով։
Հանդիպման ընթացքում մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ խաղաղ համաձայնագրի նախագծի համաձայնեցման, սահմանների սահմանազատման և հաղորդակցության վերականգնման ոլորտներում կոնկրետ արդյունքների հասնելու համար։
Հանդիպումը նաև հնարավորություն է ընձեռել քննարկելու հումանիտար հարցեր, որոնք կարևոր են հետհակամարտության կարգավորման տեսանկյունից։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծվում է հատկապես անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման և ականազերծման ոլորտում միջոցառումների արագացման կարևորությունը։
Ավելին՝ այստեղ