Թշնամին մարտական դիրքերից կրակել է
ՀասարակությունՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023թ. ապրիլի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի ,,Մեծ տափ,, տեղամասում Ադրբեջանի զինված ուժերը կյանքից զրկելու դիտավորությամբ չպարզված հրազենից 5 անգամ կրակել են տրակտորով աշխատող Արման Անդրեյի Ղարամյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը:
ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով տարվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:
2023թ. ապրիլի 28-ին, ժամը 11.05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են արձակել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի <<Կանալին տակ>> կոչվող տեղամասի նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող՝ նույն գյուղի բնակիչներ Արթուր Սուրենի Բաղիրյանի, Անուշ Արմենի Ղարախանյանի, Հարութ Սասունի Ղարախանյանի, Թամարա Սերգեյի Միրզոյանի և Սառնաղբյուր գյուղի բնակիչներ Սերյոժա Օթարի Աբովյանի, Գայանե Հենրիկի Աբովյանի, Սոֆիկ Քաջիկի Պապիկյանի, ինչպես նաև նույն այգում <<Բելոռուս 82>> մակնիշի տրակտորով աշխատող Արթուր Ռուբենի Ռամազյանի ուղղությամբ, սակայն վերջիններս թաքնվելու, իսկ արձակված գնդակները տրակտորին չդիպչելու պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունններն ավարտին չեն հասցրել:
ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և 33, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:
Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:
Ավելին՝ այստեղ