Մենք պետք է առավելագույնս ներգրավենք հայկական աշխարհին Արցախի հարցում. Ռուբեն Վարդանյան
Հասարակություն«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Կարևոր եմ համարում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին պարբերաբար տեղեկացնելը: Մենք պետք է առավելագույնս ներգրավենք հայկական աշխարհին Արցախի հարցում՝ բացատրելով, որ սա միայն Արցախի խնդիրը չէ, սա ողջ հայության խնդիրն է։
Վերջերս հնարավորություն ունեցա առցանց հյուրընկալվելու Նյու Ջերսիում հայկական ռադիոժամի և «Բարև TV»-ի հիմնադիր Վարդան Աբդոյին: